Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Լռեցնե՞լ, թե՞ կռվի բռնվել

Լռեցնե՞լ, թե՞ կռվի բռնվել
27.12.2025 | 14:48

Գերագույն թրքահպատակն այսօր առավոտյան իր նիկոլադավան կողմնակիցներին փաստացի հրահանգեց մասնակցել տարբեր եկեղեցիներում մատուցվող Սբ Պատարագին և խանգարել ծիսակատարությունը՝ Վեհափառ Հայրապետի հիշատակության մասով։

Իմ ընկեր, իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանն արդեն անդրադարձել է հարցի իրավական կողմին և այդ արարքն արդարացիորեն որակել է որպես «կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու դրդչություն» (ՀՀ քր.օր. 46-209 հոդված)։

Կտրվեն հանցագործության մասին հաղորդումներ, որոնք բնականաբար առայժմ կլինեն անարդյունք։

Իսկ ո՞րն է պարզ հավատավոր ժողովրդի անելիքը «գետնի վրա»։ Կարծում եմ՝ կարևոր քայլ է «սովորել» Պատարագի համապատասխան հատվածի տեքստը և միաձայն երգել ողջ եկեղեցով։ Դե թող 1-2-3 նիկոլապաշտ փորձի խանգարել մեր Աստվածապաշտությունը։ Ո՞նց են խանգարելու։

Կարճ ասած՝ պետք է ԼՌԵՑՆԵԼ, ոչ թե կռվի բռնվել։

Ստորև ներկայացնում եմ համապատասխան տեքստը, իսկ մեղեդին՝ Հ․Գ․-ում։

«Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք Քեզ,

Տէր Աստուած մեր,

վասն սուրբ եւ անմահ պատարագիս,

որ ի վերայ

սրբոյ սեղանոյս,

զի զսա մեզ ի սրբութիւն

կենդանութեան պարգեւեսցես:

Սովաւ շնորհեա զսէր, զհաստատութիւն

եւ զըղձալի զխաղաղութիւն

ամենայն աշխարհի, սրբոյ Եկեղեցւոյ,

եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ

եւ պատուական հայրապետին

ամենայն Հայոց Տեառն Տեառն

Գարեգնի Երկրորդ

սրբազնագոյն կաթողիկոսին,

եւ քահանայիս որ զպատարագս մատուցանէ:

Եւ վասն զօրութեանց եւ յաղթութեանց թագաւորաց քրիստոնէից

եւ իշխանացն բարեպաշտից աղաչեսցուք,

եւ խնդրեսցուք եւ վասն հոգւոցն հանգուցելոց:

Եւս առաւել

վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց,

եւ շինողաց սրբոյ Եկեղեցւոյս

եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ:

Ազատութիւն՝

եղբարց մերոց գերելոց,

եւ շնորհ՝ առաջիկայ ժողովրդեանս,

հանգիստ՝հաւատով եւ սրբութեամբ

ի Քրիստոս կատարելոցն.

եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք»:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ․

Հղոմը՝ https://youtu.be/raVV0OmhG0w

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ